Լրահոս
Սպորտ
14:42
29.09.24
237

Երևանում տեղի ունեցած Սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցել են երկու տասնյակից ավելի երկրների պատվիրակություններ

Img default alt hy

Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ Սամբոյի միջազգային մրցաշար, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, երկու տասնյակից ավելի երկրների պատվիրակություններ, մարզասերներ ամբողջ աշխարհից:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այս մրցաշարին շնորհվեց բարձրագույն կարգավիճակ՝ «աշխարհի գավաթ»։

Կրկին շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ շնորհավորանքներս հաղթող մարզիկներին և հաղթող թիմին»։