Լրահոս
Հասարակական
14:30
28.11.24
239

Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորանի դռանն ու կողաշրջվել

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոեմքենայով Խաղաղ Դոնի փողոցում՝ «Սիփան» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկին պատկանող սառնարաներին, ապա դռանը և կողաշրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մեկ հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա այնտեղից դուրս է գրվել:  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: