Լրահոս
Քաղաքական
13:28
26.11.24
91

Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների հանդիպումը

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 25-ին։ Մինչ ՀՀ նախագահի հետ հանդիպումը, Անջեյ Դուդան այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։  Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։