Լրահոս
Հասարակական
13:00
22.03.23
143

Երևանում բենզալցակայանում վառելիքն արտահոսել և ողողել է ճանապարհը

Img default alt hy

Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ու քաղաքացիներին հորդորում են հեռու մնալ դեպքի վայրից։

Հրշեջ-փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր պետք է կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։