Լրահոս
Հասարակական
11:09
02.10.24
247

Երևանում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 08.00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է ծառին։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։