Լրահոս
Հասարակական
23:45
31.10.24
321

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժած

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ «Վեգա» հիպերմարկետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Բադալյանի վարած «BMW» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 62-ամյա Թևան Գալստյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը: