Լրահոս
Հասարակական
15:07
09.06.22
207

Երևանում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն, բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BMW 535 և Jinbei մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  
Դեպքի վայրում հավաքվածներն ասում  էին, որ հիվանդանոց են տեղափոխվել շտապնօգության բժիշկն ու բուժքույրը, ովքեր կանչով  մեկնելիս են եղել։