Լրահոս
Հասարակական
22:30
16.02.23
142

Երևանում 42-ամյա վարորդը Mersedes-ով վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում ժամը 17։30-ի սահմաններում։ Երևանի բնակիչ, 42-ամյա Գագիկ Տ․-ն իր վարած Mersedes մակնիշի ավտոմեքենայով Փիրումյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ռիբոկի» դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 63-ամյա Վազգեն Ք․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։

Ըստ աղբյուրի` վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այնուհետև դեպքի մասին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի փաստով քննիչ Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։