Լրահոս
Հասարակական
10:45
30.04.23
159

Երևանում 21-ամյա վարորդը Toyota-ով հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել կին հետիոտնին

Img default alt hy

Ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Սասունցի Դավիթ4 հասցեի մոտ՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է եթարկել Երևանի բնակիչ 64-ամյա Անահիտ Հ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորին նաև օգնության են հասել քաղաքացիները ու այդ պահին նշված վայրի հարևանությամբ ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: