Լրահոս
Քաղաքական
14:00
26.11.24
127

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. Ավինյան

Img default alt hy

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս համագործակցությունը նպատակ ունի ստեղծել հարմարավետ ու ժամանակակից քաղաքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր երևանցի կունենա ավելի որակյալ և հասանելի ծառայություններ»,- գրել է Ավինյանը։