Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:45
10.05.23
225

Երևան-Բաքու ճեպընթաց՝ Մոսկվա-Բրյուսել երթուղով. Փաշինյանն Ալիևին կհանդիպի, Միրզոյանը՝ Բայրամովին

 

Բրյուսելի ու Քիշնևի արանքում խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկում տեղի կունենա Մոսկվայում՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնացությամբ: Մեր արտգործնախարարությունը հաստատել է, որ Լավրովի առաջարկով Միրզոյանը 10 օրից հանդիպելու է Բայրամովին: Այդ հանդիպմանն ընդառաջ Վաշինգտոնում բանակցվող փաստաթղթի մասին հայտարարություններ է արել Ադրբեջանի արտգործնախարարը, նշել, որ քիչ է մնացել սպասելու բանակցությունների արդյունքներին: