Լրահոս
Տարածաշրջան
23:00
28.02.23
139

Էրդողանը ներողություն է խնդրում երկրաշարժից հետո, ընտրություններից առաջ. «Նա հաղթելու շանսեր չունի»

Թուրքիայում 3 ամսից սպասվող նախագահական ընտրություններում Էրդողանի միանշանակ պարտությունը կանխատեսողներին մեկ քառորդ դար իշխանությունը իր բռում պահող Էրդողանը, ըստ քաղտեխնոլոգների, շախ ու մատ է արել:

Թուրքիայի նախագահը հասկացել է, որ մարդկանց բողոքը ճնշելը օգուտ չի տա ու որոշել է ներողություն խնդրել իր ժողովրդից փրկարարական գործողություններում թերանալու համար ու խոստացել է, որ մեկ տարում թուրքերը կմոռանան՝ ինչ է նշանակում աղետի գոտի: