Լրահոս
Միջազգային
19:08
04.06.25
199

Էրդողանն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը և Փեզեշքիանը զրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ առաջիկայում շարունակելու են աշխատել Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ինստիտուցիոնալ շրջանակում ամրապնդող քայլերի ուղղությամբ։

Զրույցի ավարտին Էրդողանը նաև շնորհավորել է Իրանի նախագահ Փեզեշքիանին Քուրբան Բայրամի առթիվ: