Լրահոս
Միջազգային
23:56
01.10.24
285

Էրդողանն Իսրայելին զգուշացրել է Լիբանանում գործողության սարսափելի հետևանքների մասին

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի հրեական պետության կողմից իրականացված նախկին օկուպացիաների հետևանքներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ես շատ հստակ զգուշացնում եմ Իսրայելին, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի նրա նախկին օկուպացիայի հետևանքներին։ Լիբանանի պաշտպանությունը նույնը չէ, ինչ Գազայի պաշտպանությունը, որը մեկուսացված և կտրված է ամբողջ աշխարհից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային մեծ ժողովում:

Անցյալ շաբաթից Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանի տարբեր շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։ Մի քանի թիրախային ավիահարվածներ են գրանցվել նաև Բեյրութում, որոնց արդյունքում սպանվել են «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարները։ Դիտորդները նշում են, որ Իսրայելը նման ինտենսիվությամբ չի հարձակվել «Հեզբոլլահ»-ի վրա 2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմից հետո։