Լրահոս
Տարածաշրջան
16:19
14.02.23
89

Էրդողանի կառավարությանը մեղադրում են հազարավոր զոհերի համար. Հալեպը շնորհակալ է հայ փրկարարներին

Ֆեյք են ադրբեջանական տելեգրամյան ալիքներում «Ակոս» թերթի խմբագրի անունից տարածվող լուրերը, թե իբր հայ փրկարարներից երկուսը թալանով են զբաղվել Թուրքիայում։

Թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքել է այդ լուրերը: Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրել էին, թե իբր հայ փրկարարներից երկուսին ոստիկանները բռնել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել են մահացածների անձնական, թանկարժեք իրեր։

Հալեպի նահանգապետարանը շնորհակալագրով է պարգևատրել հայ փրկարարներին, տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի հյուպատոսությունը: