Լրահոս
Միջազգային
16:22
07.10.22
110

ԵՄ-ում աշխատում են կայուն Էներգամատակարարման ապահովման վրա. Մարկ Ռյուտե

Img default alt hy

ԵՄ-ղեկավարներն աշխատում են Եվրոպայում կայուն և հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հայտարարել Է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

Հոկտեմբերի 7-ին Պրահայում անցկացվում Է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու Է Էներգետիկական ճգնաժամը. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատրաստվում Է քննարկել գազի գների սահմանափակումներ մտցնելու մասին հերթական առաջարկությունները:

«Պրահայում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ես խոսել եմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իրադրությունն Էներգետիկայի ոլորտում գտնվում Է մեր ուշադրության կենտրոնում: Մենք աշխատում ենք կայուն և հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ»,- Ռյուտեն գրել Է Twitter-ի իր օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: