Լրահոս
Միջազգային
13:00
30.04.23
130

ԵՄ-ն ուկրաինացի փախստականների հարցում օգնելու նպատակով Մոլդովային 10 մլն եվրո կտրամադրի

Img default alt hy

Եվրամիությունը 10 միլիոն եվրո կհատկացնի Մոլդովային՝ ի աջակցություն այդ երկրի տարածքում գտնվող փախստականների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Քիշնևում կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել է ԵՄ՝ հակաճգնաժամային կառավարման հարցերով կոմիսար Յանեզ Լենարչիչը։

«Սանդուն հանդիպել է ԵՄ հումանիտար օգնության և հակաճգնաժամային կառավարման հարցերով կոմիսար Յանեզ Լենարչիչի հետ, ով գտնվում է Քիշնևում: Նա հայտարարեց, որ Եվրամիությունը 10 միլիոն եվրո օգնություն է առաջարկում Ուկրաինայից փախստականներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող ընտանիքներին կամ համայնքներին աջակցելու համար», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի նաև հիվանդանոցների համար էլեկտրաէներգիայի 36 գեներատոր։