Լրահոս
Իրավական
21:30
08.06.22
178

Էջմիածնում տեղի ունեցած շների սպանդի հետ կապված քրեական գործ է հարուցվել

Img default alt hy

«ԴԻՆԳՈ» թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Էջմիածնում տեղի ունեցած շների սպանդի հետ կապված մեր տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

Մնաց մնացածը»:

Նշենք, որ օրեր առաջ Էջմիածին քաղաքում տեղի էր ունեցել շների համատարած սպանդ, սպանվել էին առանց խնամողի և խնամող ունեցող շների մեծ մասը, այդ թվում փոքրիկ չափսերով շներ, ձագեր ունեցող մայրիկներ:

Վիրավորված շներից 4-ը փախել էին։ Նրանցից մեկը սատկել էր, իսկ մյուս 3-ի կյանքը հաջողվել է փրկել: Շներից մեկի մատներն էին փշրված, մյուսի՝ ոտքերը, մյուսի՝ վիզը։