Լրահոս
Առողջապահական
22:00
17.02.23
294

Ե՞րբ է օրգանիզմը զգուշացնում աղի չարաշահման և հնարավոր վտանգների մասին

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ մարդն աղի պահանջի 90 տոկոսը ստանում է սննդի միջոցով: Սակայն հաճախ խախտվում է համամասնությունը և օրգանիզմն ինքն է հիշեցնում, որ ժամանական է հրաժարվել աղի մեծ պաշարներից։

Օրինակ՝ աղի հավելյալ քանակը կարող է ջուրը պահել օրգանիզմում, առաջացնել այտուցներ ու քաշի ավելացում:

Ավելին, աղի չարաշահումը կարող է ազդել նաև մարդու ինքնազգացողության վրա: Այն կարող է առաջացնել ծարավի զգացում, գլխացավեր, երբեմն նույնիսկ հիպերնատրեմիա` դեհիդրատացիոն վիճակ, որն առաջանում է, երբ արյան շրջանառության մեջ  առկա աղը գերբեռնում է երիկամները` հանգեցնելով մկանային ջղաձգումների, դեպրեսիայի, փսխման և այլ երևույթների առաջացման:

Հայաստանում չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին, 71%-ն էլ տանը կերակուր պատրաստելիս է աղը չարաշահում:

Աղի նույնիսկ փոքր հավելյալ քանակը երկար ժամանակահատվածում ընդունելը կարող է առաջացնել զարկերակային հիպերտենզիա, օստեոպորոզ, ստամոքսի քաղցկեղ և սրտային հիվանդություններ:

Մասնագետները վստահեցնում են՝ սննդակարգում աղի  նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային, ինչպես նաև երիկամների քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար:

Աղի չարաշահումը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝

Երիկամների խնդիրներ: Նատրիումի՝ մեծ քանակով օգտագործումը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: Աղի օգտագործման դեպքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, ինչը կարող է վնասել երիկամներին. զարկերակային ճնշումը բարձրանում է՝ աղի քանակը կարգավորելու համար՝ լարելով երիկամներն ու անոթները:

Զարկերակային ճնշման բարձրացում: Աղի չարաշահումը մեծացնում է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը, քանի որ հեղուկի կուտակումը սրտին ստիպում է ավելի արագ աշխատել: Դա լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում օրգանների համար և կարող է հանգեցնել սիրտ-անոթայհին հիվանդությունների, դեմենցիայի, կաթվածի և այլ առողջական խնդիրների:

Այտուցներ: Նատրիումի՝ մեծ քանակով օգտագործումը հանգեցնում է հեղուկի կուտակման ամբողջ օրգանիզմում: Այտուցներն առավել հաճախ նկատվում են ձեռքերի և ոտքերի հատվածում:

Խնդիրը կարելի է շտկել օգտագործելով այլ բազմաթիվ համեմունքներ, որոնք կիրառելի են աղի փոխարեն: