Լրահոս
Հասարակական
23:50
19.02.23
353

Ձնահյուսի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Img default alt hy

Փետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից դուրս են բերել երեք տուժած քաղաքացու, որոնք տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ և մեկ քաղաքացու դի:

Բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց մոտ գրանցվել է տուժածներից մեկի մահը: