Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:45
01.03.23
134

Ձգձգվող բանակցություններ կամ «մեյլերի փոխանակում». ո՞ւր են հասել Երևանն ու Բաքուն

Ստեփանակերտ-Բաքու շփումների ակտիվացման պատճառը, ըստ փորձագետների, Հայաստանի ՔՊ-ական իշխանության այն հայտարարությունն է, որ Արցախի խնդիրը չպետք է արծարծվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում: Հիմա, ըստ էության, Արցախը վերջնականապես մենակ է մնացել ու փորձում է բանակցել ռուսների միջնորդությամբ:

Ադրբեջանցիների հետ բանակցություններ վարելու արևմտյան հովանավորությունն ընտրած Հայաստանի իշխանությունը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ուղարկել Բաքու: Բայց արձագանք դեռ չի ստացել, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտնել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ ընբռնումով է մոտենում, քանի որ իրենց էլ որոշ ժամանակ էր պահանջվել Ադրբեջանից ստացած փաստաթղթին արձագանքելու համար: