Լրահոս
Քաղաքական
23:50
14.02.23
163

Ձեզ ո՞վ է մանդատ տվել, որ որոշեք Արցախի ժողովրդի ճակատագիրը. Սողոմոնյան

Img default alt hy

ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը գրել է.

«Արմեն Գրիգորյան, էդ որ էդպես վստահ տոնով ասում ես, թե «խաղաղության» պայմանագրում ֆիքսվում են «տեսանելի մեխանիզմներ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների համար», էդ մանդատը ձեզ ո՞վ է տվել․ Արցախի՞ ժողովուրդը, թե՞ ՀՀ ժողովուրդը․․․ ու՞մ եք դուք ներկայացնում։

Արցախի Հանրապետության քաղաքացին քեզ տվե՞լ է մանդատ, որ որոշես իր ճակատագիրը։ ՀՀ քաղաքացին քեզ տվել է՞ մանդատ, որ բանակցես ու ստորագրես մի բան, որը պակաս է նրանից, ինչ ֆիքսված է ՀՀ Անկախության հռչակագրում, 1991-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի արդյունքում ու ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992-ի հուլիսի 8-ի որոշման մեջ»։