Լրահոս
Հասարակական
14:00
20.02.23
81

Դիվերսիայի հետևանքով կարող էր հրդեհը լինել. զոհված զինվորների ծնողների վարկածը

 

Ազատ գյուղում զորամասի կացարան դարձած տան հրդեհից ամիսներ առաջ՝ ադրբեջանցի զինվորական է հայտնվել գյուղում: Այս մասին այսօր կառավարության դիմաց հայտարարել է հրդեհից զոհված 15 զինվորներից Հայկ Կիրակոսյանի հայրը: Նրա խոսքով՝ ինժեներասակրավորային վաշտի տղաները բռնել են ադրբեջանցուն, հանձնել հրամանատարությանը: Ըստ զոհվածների ծնողների՝ այս հանգամանքը իրենց հիմք է տալիս մտածելու, որ հրդեհը կարող էր դիվերսիայի հետևանքով լինել:Свернуть