Լրահոս
Քաղաքական
13:30
09.06.22
147

Դիմադրության շարժման ուղերձը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարին

Դիմադրության շարժումն այսօրվա ակցիաները սկսել է ԱԳ նախարարության շենքի մոտից: Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Լավրովն է ներսում, հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: 

Շարժման անդամները հայտարարել են, որ իրենց նպատակը այսօր շենք շրջափակելը չէ: Իշխան Սաղաթելյանի խոսքով, Լավրովին ուզում են ասել, որ այն մարդը որի հետ ինքը բանակցում է, չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը: