Լրահոս
Քաղաքական
11:45
30.11.24
156

Դեսպանը Ֆրելանին երախտագիտություն է հայտնել մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում համագործակցության համար

Img default alt hy

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։

ՀՀ մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել կազմակերպության ղեկավարին մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։

Անդրադարձ է կատարվել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային նախագծերին»,-ասված է հաղորդագրության մեջ։