Լրահոս
Իրավական
17:15
12.01.26
719

Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19-ին

Img default alt hy

Մասիսի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 14։00–ին։

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ինքն այս գործով նոր է նշանակվել և գործի մանրամասներին ծանոթ չէ։ 

Իսկ Դավիթ Համբարձումյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանն առարկեց` հայտարարելով,  որ արդեն 9-րդ անգամն են այս գործով դատախազ փոխում և առաջարկեց շարունակել նիստը, սակայն, դատարանը որոշեց նիստը հետաձգել: