Լրահոս
Իրավական
14:49
12.01.26
861

Դատավորը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իր կայացրած որոշումը որևէ պայմանավորվածության արդյունք չէ

Img default alt hy

«Իմ բոլոր դատական ակտերն իրենց մեջ որոշակի համարձակություն են պարունակում». Սամվել Կարապետյանի համար տնային կալանք սահմանած դատավորը` Սարգիս Պետրոսյանը, լրագրողներին ասաց, որ Կարապետյանի նկատմամբ իր կայացրած որոշումը որևէ պայմանավորվածության արդյունք չէ։

«Յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, պետք է գործի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ու դա ինքնին արդեն համարձակություն է պահանջում»,- ասաց Պետրոսյանը։