Լրահոս
Իրավական
18:41
09.06.22
749

Դատարանը բռնագրավել է Նատալյա Ռոտենբերգի՝ 8,73 մլն ֆունտ արժողությամբ լոնդոնյան բնակարանը

Img default alt hy

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի՝ Վեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանն բռնագրավել են հիփոթեքը չվճարելու պատճառով:

Dailymail-ի հաղորդմամբ, դատավորը կարգադրել է Նատալյա Ռոտենբերգի շքեղ բնակարանը, որից տեսարան է բացում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, բռնագրվել այն բանից հետո, երբ պարզել է, որ նա  «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար օգտագործված 1,6 միլիոն ֆունտ վարկի դիմաց:

Նատալյա Ռոտենբերգը գույքը գնել է իր անունով՝ վերցնելով 1,3 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ, սակայն այն ավելացել է՝ հասնելով 1,6 միլիոն ֆունտի՝  վճարումներ չանելու պատճառով։

Նատալյա Ռոտենբերգի նախկին ամուսինը միլիարդատեր Արկադի Ռոտենբերգն է։ Նրանք միասին ապրել են ութ տարի, ամուսնալուծվել են 2013 թվականին։ Տիգրան Արզաքանցյանի հետ Նատալյա Ռոտենբերգն իր հարաբերությունները սկսել է 2018 թվականին։