Լրահոս
Առողջապահական
19:40
07.10.22
100

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 620,4 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 620 միլիոն 486 հազար 154: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 554 հազար 558 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 96 միլիոն 612 հազար 478 և 1 մլն 62 հազար 130, Հնդկաստանում՝ 44 միլիոն 606 հազար 460 և 528 հազար 754, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 922 հազար 441 և 156 հազար 409, Բրազիլիայում՝ 34 միլիոն 707 հազար 233 և 686 հազար 706, Գերմանիայում՝ 33 միլիոն 826 հազար 367 և 150 հազար 406 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 841,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3248, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3189, Ֆրանսիայում՝ 2369, Գերմանիայում՝ 1793, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: