Լրահոս
Միջազգային
11:25
09.06.22
180

Ցուցարարները փորձել են ընդհատել Բայդենի ելույթը

Img default alt hy

Ցուցարարները փորձել են ընդհատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Լոս Անջելեսում ընթացող Ամերիկաների գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ելույթի մեկնարկից անմիջապես հետո դահլիճից բացականչություններ են լսվել: Սպիտակ տան ղեկավարը դադար է առել և ծիծաղել, որից հետո շարունակել ելույթը: Բացականչությունների բովանդակությունը լսելի և հասկանալի չէ: Կնոջը հեռացրել են դահլիճից:

Բայդենի ելույթը փորձել է ընդհատել ևս մեկ կին: Մյուս դեպքը տեղի է ունեցել փողոցում: Բարձրախոսով ցուցարարը մոտեցել է ավտոշարասյուներից մեկին: Ոստիկաններն ու Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան՝ կոպտորեն տապալելով գետնին:

Հիշեցնենք, որ երկուշաբթի սկսված գագաթնաժողովը հավաքել է Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկաների, ինչպես նաև Կարիբյան ավազանի երկրների առաջնորդներին: