Լրահոս
Արցախ
23:00
06.02.23
149

Ծնողները կլեպներն են ուտում, նարինջը՝ երեխային տալիս. Արցախի բլոկադայի 57-րդ օրն է

 

Արցախի բլոկադայի 57-րդ օրը Ադրբեջանը կրկին փակել է Հայաստանից Արցախ գնացող միակ գազատարը: Արցախում այս պահին գազ չկա այնպես, ինչպես գրեթե չկա դիզվառելիք, հոսանք, դեղորայք, սնունդ: «Հայլուր»-ի հետ զրուցած արցախցիներն ասում են՝ մարդիկ գիտեն, որ նարնջի կճեպ իրենք են ուտում, միջինը՝ երեխեքին տալիս: Բազուկն էլ խանութներում վաճառում են 4 մասի բաժանելուց հետո: