Լրահոս
Քաղաքական
22:18
04.05.23
199

«Չուկոտկա ենք դառնում». ոտնակոխ չլինելու ճանապարհը

Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Պատմաբան Վահե Լոռենցը երեկ խորհրդարանում Փաշինյանի ելույթից հետո ավելի հաճախ է սկսել այդ հարցը տալ: Փաշինյանը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից, ըստ էության, կասկածի տակ դրեց Հայաստան պետության ու հայ ժողովրդի ապագան: Բացահայտ սպառնալիքի դեմ անգործությամբ՝ «Անխելք մարդուն» է նմանվում Հայաստանի հասարակությունը: Պատմաբանը հիշել է Թումանյանի հայտնի հեքիաթը, որի հերոսին կործանեց անվերջ սպասումը: