Լրահոս
Քաղաքական
16:07
13.01.23
100

Ճնշել Ադրբեջանին և միջազգային փաստահավաք խումբ գործուղել ԼՂ ու Լաչինի միջանցք. ՀՀ ԱԳ նախարարի կոչը

«Անհրաժեշտ ենք համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը»: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ G-20-ում Հնդկաստանի նախագահությամբ անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովի» ժամանակ:  

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ Միրզոյանն ընդգծել է, որ «միջազգային գործընկերների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել`  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով»։