Լրահոս
Միջազգային
17:30
07.02.23
90

Չծածկված դիեր՝ փողոցներում. Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո խոշոր հրդեհ է բռնկվել նավահանգստում

Թուրքիայի երկրաշարժից զոհված հայերի թիվը ավելացել է 3-ով: 7-օրյա սուգ է հայտարարվել այդ երկրում: Այսօր ևս ցնցվել է Թուրքիան՝ 5,3 մագնիտուդ հզորությամբ: Դրանից առաջ ևս մեկ հետցնցնում էր գրանցվել՝ 5 մագնիտուդ հզորությամբ Մալաթիայի մոտակայքում:

Հաթայ նահանգում իրավիճակը ծայրահեղ է, քանի որ ո՛չ ցամաքային, ո՛չ օդային ճանապարհով օգնություն չեն կարողանում հասցնել: Քանդված են ավտոճանապարհներն ու օդանավակայանի թռիչքուղին: