Լրահոս
Տարածաշրջան
10:45
18.02.23
590

Չավուշօղլուն հայերեն գրառում է կատարել

Img default alt hy

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Թուրքիա ուղևորված հայ փրկարարների լուսանկարը, կից` հայերենով գրել «Շնորհակալություն»: 

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փետրվարի 6-ից Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածություններով և երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու փաստով պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։

Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձել են փետրվարի 16-ին։