Լրահոս
Միջազգային
14:15
02.05.23
156

Ճապոնիայի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Հարավային Կորեա

Img default alt hy

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մայիսի 7-ին պլանավորում է երկօրյա այցով մեկնել Հարավային Կորեա և հանդիպել այդ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը։

Նշվում է, որ երկու երկրներն ավելացնում են ջանքերը՝ բարելավելու երկկողմ հարաբերությունները Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի և այլ մարտահրավերների պայմաններում:

«Սա լավ հնարավորություն կլինի անկեղծորեն կարծիքներ փոխանակել Ճապոնիա-Հարավային Կորեա հարաբերությունների զարգացման և արագ փոփոխվող միջազգային իրադրության շուրջ»,- լրագրողներին հայտնել է Կիսիդան Գանայում՝ Աֆրիկա այցի ընթացքում:

Ֆումիո Կիսիդան և Յուն Սոկ Յոլը հանդիպել էին մարտին՝ Տոկիոյում: Սա կլինի Կիսիդայի առաջին այցը Հարավային Կորեա՝ 2021 թ.-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Իր հերթին հարավկորեական Yonhap գործակալությունը նշում է, որ Կիսիդայի առաջիկա այցը «երկկողմ հարաբերությունների աստիճանական ջերմացման» նախանշան է։