Լրահոս
Երևան
22:45
17.02.23
228

Ծարավ աղբյուրի փողոցով երթևեկող հ. 99 ավտոբուսի վերջնականգառը ժամանակավորապես կփոխվի

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ աղբյուրի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ից մարտի 1-ը հ. 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի 92 հասցեին հարակից ճանապարհահատված։