Լրահոս
Առողջապահական
12:45
01.05.23
201

Բժիշկը նշել է լյարդի համար վնասակար մթերքները

Img default alt hy

Լյարդաբան Ալլա Յուժնովան անվանել է լյարդի համար վնասակար մթերքները: Նա նշել է, որ այս օրգանը պաշտպանելու համար անհրաժեշտ է հրաժարվել մրգային հյութեր խմելուց։

Մասնագետը պարզաբանել է նաև, որ վերամշակված և տապակած մթերքները, մասնավորապես՝ քաղցրավենիքները, թխվածքաբլիթները, գազավորված ըմպելիքները և մրգահյութերը, բարձրացնում են լյարդում յուղայնությունը։

Աղի բարձր պարունակությամբ մթերքները և վերամշակված յուղոտ միսը նույնպես նպաստում են լյարդի հիվանդությունների զարգացմանը, փոխանցում է Shantnews.am-ը։