Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:45
08.10.22
101

«Բրյուսելը չի զսպի Անկարային և Բաքվին». Եվրամիությունը Հարավային Կովկաս է մտնում դիտորդներով

Ի՞նչ առաքելություն են իրականացնելու մինչև հոկտեմբերի վերջ՝ 2 ամսով Հայաստան-Ադրբեջան սահման գործուղվող Եվրամիության դիտորդները: Քաղաքագետների մի մասը համոզված է՝ Եվրամիությունն այս քայլով պարզապես ցույց է տալու, որ այսուհետև ինքն է տարածաշրջանի «լավ տղան»: «Որևէ միջազգային դիտորդի ներկայություն հայ-ադրբեջանական սահմանին չի կարող զսպել Ադրբեջանի՝ Սյունիք ու Երևան հասնող ախորժակը»,- պնդում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: