Լրահոս
Սպորտ
17:30
04.05.23
105

Բռնցքամարտիկներ Բարեղամ Հարությունյանը և Ռուդոլֆ Գարբոյանը պարտվել են ԱԱ-ի մեկնարկում

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Բարսեղամ Հարությունյանը և Ռուդոլֆ Գարբոյանը պարտվել են աշխարհի առաջնության մեկնարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բռնցքամարտի աշխարհի առաջնության 48 կգ քաշային կարգի մեկնարկում Բարեղամ Հարությունյանը մրցեց Կուբան ներկայացնող Ալեխանդրո Ֆիցի հետ ու զիջեց 0:4 հաշվով: Իսկ Ռուդոլֆ Գարբոյանը առաջին իսկ մենամարտում 1:4 հաշվով զիջեց Տայպեից Պո Վեյ Տուին։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը և Արթուր Ղազարյանը: