Լրահոս
Սպորտ
09:30
04.05.23
143

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Սիմոնյանը հաղթանակը նվիրում է զոհված զինվորներին

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի երիտասարդների առաջնության նորընծա չեմպիոն Դավիթ Սիմոնյանը չեմպիոնությունը նվիրում է զոհված զինվորների հիշատակին:

«Իսկապես ուրախ եմ, քանի որ առաջին անգամն է, որ դարձա Եվրոպայի առաջնության հաղթող: Լավ մենամարտ անցկացրեցի և բոլոր ռաունդներում հաղթանակի հասա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Վերջինիս խոսքով` իր համար առավել դժվար էր մենամարտել վերջին ռաունդում, քանի որ գիտակցում էր, որ արդեն մոտ է չեմպիոնությանը:

«Այս հաղթանակը իմ զոհված եղբայրներինն է, նրանց հիշատակին»,-առանձնացրեց մարզիկը: