Լրահոս
Միջազգային
15:00
28.02.23
111

Բելառուսի դեմ պատժամիջոցները երկարաձգել է ԵՄ-ն. Ճապոնիան խստացրել է հակառուսական սանկցիաները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները: Արգելված են ուղևորությունները Բելառուսից Եվրամիության երկրներ մինչև 2024թ. փետրվարի 28-ը: Սառեցված են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակներում ներառվածների ակտիվները։ Այդ ցուցակում է 195 մարդ, այդ թվում Բելառուսի նախագահը:

Բելառուսի դեմ շարունակում են գործել նաև տնտեսական պատժամիջոցներ: Ճապոնիան էլ սաստկացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ճապոնիայում կսառեցվեն 48 մարդու, 94 կազմակերպությունների ակտիվները: