Լրահոս
Հասարակական
11:33
18.02.23
217

Բազմաբնակարան էլիտար շենքի պահակակետում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Անտառային 134 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի պահակակետում տղամարդու դի կա։ 

Ոստիկանները նշված պահակակետում, աթոռի վրա հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների կապալառուն «ՀԱՅՍ» ՍՊԸ-ն է, տեխնիակական հսկողությունը դրված է «ՍԱՍՈՒՆ ԹՐԱՍՏ» ՍՊԸ-ի վրա, հեղինակային հսկողությունը դրված է «ՍԱՓ» ՍՊԸ-ի վրա։