Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:03
30.04.23
262

Բայրամովը մեկնել է Վաշինգտոն․ սպասվում են «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցություններ

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն արդեն Վաշինգտոնում է, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, այսօր՝ ապրիլի 30-ին, Վաշինգտոն կմեկնի նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: