Լրահոս
Հասարակական
16:52
07.10.22
85

Բախվել են VAZ 21099-ն ու ցեմենտ տեղափոխող Scania-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են VAZ 21099 մակնիշի ավտոմեքենան և Scania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 21099-ի վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Scania-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է հատել փողոցը, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել  վթարի պատճառ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։