Լրահոս
Հասարակական
23:35
12.02.23
201

Բախվել են Opel Astra-ն ու «Նիվան», վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր` փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մրգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 48-ամյա Համլետ Թ.-ի վարած ՎԱԶ 2121 և 48-ամյա Արտակ Գ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyancom-ը:

Բախման հետևանքով «Նիվան» կողաշրջվել է, իսկ Opel Astra-ի վարորդ Արտակ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։