Լրահոս
Հասարակական
10:15
22.03.23
210

Բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կան զոհեր

Img default alt hy

Մարտի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, բախվել են Mercedes և  Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 3 հոգի «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը` վերածվելով մետաղե ջարդոնի։ Opel-ի վրայից գազաբալոնը պոկվել ու շպրտվել է։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ, «Գյումրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կումայրիի բաժին, որ վիրավորներից 2-ը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։