Լրահոս
Աշխարհ
10:15
01.03.23
166

Բախվել են մարդատար և բեռնատար գնացքները. 16 մարդու կյանք փրկել չի հաջողվել

Img default alt hy

Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում գտնվող Տեմպի քաղաքում երկու գնացք՝ բեռնատար և մարդատար, բախվել են, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, առնվազն 85-ը՝ վիրավորվել, հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ միջադեպը, ըստ հանրային հեռուստատեսության ERT-ի, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ դեռևս չպարզված հանգամանքներում: Ուղևորատար գնացքը, որում եղել է 350 մարդ, մեկնել է Աթենք-Սալոնիկ երթուղով։

Վիրավորներից առնվազն 20-ի վիճակը ծանր է։

Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք մարդատար ավտոմեքենաներ դուրս են եկել ռելսերից։

Արտակարգ դեպքի վայր է ուղարկվել 40 հրշեջ և 17 տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 30 մեքենա։ Վիրավորներին տեղափոխում են Լարիսայի համալսարանական հիվանդանոց, իսկ Լարիսայի գլխավոր հիվանդանոցը և Կատերինիի հիվանդանոցը բացվել են շտապ կարգով։ Վիրավորներին ընդունելու դեպքում Աթենքի և Սալոնիկի զինվորական հոսպիտալները տագնապային վիճակում են։

Առողջապահության նախարար Թանոս Պլեուրիսը մեկնել է հիվանդանոցներ. Քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդեսը գտնվում է օպերատիվ կենտրոնում։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը դեպքի վայրից անընդհատ տեղեկություններ է ստանում։