Լրահոս
Հասարակական
10:20
08.06.22
162

Բախվել են Hyundai Elantra-ն, Mercedes Vito-ն ու Nissan Tiida-ն, վերջինս գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Հունիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում  Նաիրի Զարյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Վազգեն Շատվորյանի վարած Nissan Tiida, 52-ամյա Վարդուհի Գաբրիելյանի վարած Hyundai Elantra և 30-ամյա Սերգեյ Սարգսյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Բախման հետևանքով Nissan Tiida-ն գխիվար շրջվել է։