Լրահոս
Հասարակական
19:20
19.02.23
221

Բախվել են BMW-ն ու «06»-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալ․ Մանուկյան փողոցի կամրջի հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 42-ամյա Հայկ Ա․-ի վարած VAZ 2106 մակնիշի և 47-ամյա Արտյոմ Ս․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հայկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։